Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնամարզություն և սպորտ

Մարզիկի մոտիվացիան

Մարզիկի մոտիվացիան

Մոտիվացիան մարզիկի հաջողության հասնելու կարևորագույն դերակատարություններից է: Այն նպատակին հասնելու ներքին մղումն է: Մոտիվացիան խթանից տարբերվում է նրանով, որ տեղի է ունենում հոգեկանի ներսում, մինչդեռ խթանը գալիս է դրսից և կարող է շարժառիթ հանդիսանալ դրդապատճառի համար: Օրինակ`մարզիկը երազում է մրցանակի մասին և այն պատկերացնում է իր մտքում: Մրցանակն այստեղ համարվում է խթանը, իսկ դրա պատկերացումը մտքում` դրդապատճառը:

 

Մարզիկի հաջողության հասնելու դրդապատճառը հասկանալու համար, նախևառաջ, անհրաժեշտ է հասկանալ մարզիկի արժեքային համակարգը, նրա դաստիարակության մեթոդները, սպորտային գործունեության ու ֆիզիկական ծանրաբեռնվածության հանդեպ անձնական վերաբերմունքը:

 

Հաջողության հասնելու դրդապատճառները կարելի է բաժանել երկու մասի` անձնական ու սոցիալական: Անձնականին կարելի է վերագրել ինքն իր հետ պայքարում ինքնուրույն ստացած բոլոր հմտությունները, իսկ սոցիալականին` ուրիշների հետ մրցակցությունը:

 

Հաջողության հասնելու  դրդապատճառների բարձր մակարդակ ունեցող մարզիկը միշտ ձգտում է հասնել դրական արդյունքի: Այդպիսի մարզիկը սպորտային կյանքում ընտրում է միջին ու բարձր մակարդակի դժվարության խնդիրներ: Նրա համար կարևոր է մարզիչից պարգև ստանալ իր  խնդրի ընտրության ու դրա հաջող ավարտի համար: Սակայն, հաճախ մարզիկների չափազանց ուժեղ դրդապատճառը բարձրացնում է մրցույթից առաջ եղած տագնապի ու վախի մակարդակը, որն էլ  հանգեցնում է արդյունքների վատթարացման: Մաքսիմալ դրդապատճառն անհրաժեշտ է այն սպորտաձևերում, որտեղ անհրաժեշտ է ցուցաբերել բարձր դիմամդրողականություն և հակազդելու մեծ արագություն:

 

Հաջողության դրդապատճառների ցածր մակարդակ  ունեցող մարզիկը, որն ի սկզբանե թերագնահատում է իր ուժերը, կենտրոնանում է պարտության վրա: Նա ընտրում է կա՛մ հեշտ տարբերակ, կա՛մ՝ չափազանց բարդ: Այդ դեպքում պարտվելիս նա հիմնվում է խնդրի դժվարության վրա, հաջողության հասնելիս` հեշտության: Այսպիսի մարզիկին մարզիչը պետք է աջակցի անգամ հեշտությամբ հաջողության հասնելու դեպքում: Մարզիչը պետք է ընդգծի մարզիկի ինքնուրույնությունը և այն անձնային առանձնահատկությունները, որոնք օգնեցին նրան հասնել հաջողության:

 

Ամեն դեպքում, սկզբնական շրջանում մարզիչը պետք է պատմի հաղթանակի դրական կողմերի մասին, հնարավորություն տա մարզիկին բացահայտել իր թաքնված պոտենցիալը, այսինքն` մարզիկից միանգամից հաղթանակ չպահանջի: Բացի դրանից, ֆիզիկական ու հոգեկան ծանրաբեռնվածությունը պետք է համապատասպանի մարզիկի զարգացման յուրաքանչյուր փուլին, ինչպես նաև աշխատանքի ընթացքը ճիշտ կարգավորելու համար մարզիչը պետք է հասկանա այն պատճառները, որոնց հիման վրա մարզիկի դրդպատաճառների մակարդակը կարող է բարձրանալ կամ նվազել:

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. niklife.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ